Օֆիս Կահույք
Մեր Մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Շին պլազան գրասենյակային կահույքի մասնագիտացված խանութ-սրահ է, որն իր հաճախորդներին առաջարկում է միայն բարձրորակ և նրբաճաշակ կահույք: Մեզ մոտ ցանկացած հաճախորդ կարող է գտնել իր ճաշակին, նախասիրությանը, ինչպես նաև գրասենյակի ինտերիերին համապատասխանող կահույք:
Առաջնային համարելով մեր հաճախորդների հարմարավետությունը՝ նրանց առաջարկում ենք կահույքի լայն տեսականի, որը թե՛ յուրահատուկ է իր արտաքին տեսքով, և թե՛ գրավիչ իր դիզայնով: Մեզ մոտ ցուցադրված կահույքը ներկրված է Չինաստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից: Դրանք պատրաստված են բարձրորակ հումքից, բացառապես՝ փայտից, mdf-ից, շպոնից և լամինատից:
Բացի կահույքի ներկրումից մենք զբաղվում ենք նաև կահույքի արտադրությամբ. պատրաստում ենք սեղաններ և պահարաններ, որոնց համար օգտագործում ենք լամինատ, mdf, շպոն, մետաղ և ապակի: Մեր պատրաստած կահույքը իր արտաքին տեսքով, հարմարավետությամբ և որակով չի զիջում արտասահմանյան ընկերություններից ներկրված կահույքին:
Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ այցելելով Շին պլազա կահույքի խանութ-սրահ, որը գտնվում է Երևան, Վարդանանց փ. 73 հասցեում, կամ կայքից ընտրել Ձեր նախընտրած ապրանքը և մեր առաքման ծառայության միջոցով այն կմոտեցվի Ձեր նշված վայրը: Նշենք, որ մեր առաքման ծառայությունը գործում է ողջ Հայաստանի տարածքում: