Աշխատանքաին ժամերը ` 10:00 - 19:00 Հասցե` Ք.Երևան, Վարդանանց փ.73, Շին Պլազա 2-րդ և 3-րդ հարկ Հեռ․ ` +374 10 55 22 90 Բջջ․` +374 96 55 22 90

Սեյֆեր

Չհրկիզվող կողպեքով պահարաններ

Չհրկիզվող կողպեքով պահարաններ

Հրակայուն պահարանը կազմակերպության կարևոր բաղադրիչներից է, անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ եք զբաղվում Դուք: Նմանատիպ պահարանները լավագույն լուծում են նրանց համար, ովքեր հոգ են տանում իրենց թանկարժեք իրերի, կարևոր փաստաթղթերի անվտանգության մասին: Այս պահարանները նախագծված են այնպես, որ նույնիսկ հրդեհի դեպքում կարող են հեշտությամբ պահպանել պարունակությունը: Նման պահարանների արտադրության մեջ օգտագործում են նորարարական նյութեր, որոնք կկարողանան էապես կրճատել պահարանի պատերի հաստությունը և նվազեցնել արտադրանքի քաշը, ինչը չի խանգարում չկորցնել հրդեհի հանդեպ դիմադրողականությունը: 

Շին պլազա խանութ-սրահում ներկայացված բոլոր հակահրդեհային պահարանները պարտադիր սերտիֆիկացում են անցնում եվրոպական լավագույն կենտրոններում: Այս ընթացակարգը երաշխավորում է հրակայուն պահարանների բարձր որակը և արտադրողի կողմից ներկայացված առանձնահատկությունները: Նման պահարանները կարող են օգտագործվել ոչ միայն գրասենյակում, այլ նաև տանը: Հրակայուն պահարանների հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք բավական երկար ժամանակ կարողանում են դիմակայել դրսի բարձր ջերմաստիճանին: Առաջին հերթին հրակայուն պահարանը լավ պաշտպան կլինի այն փաստաթղթերի համար, որոնք առավելագույնը կարող են տուժել հրդեհից:

Հրակայուն պահարանների հիմնական առավելություններն են՝

  • Պահարանները ունեն միանգամից երկու կողպեք
  • Առկա են պահարանի բնութագիրը հաստատող բոլոր փաստաթղթերը
  • Ունեն որակ, ամրագրված երկար տարիների փորձով :

Մեր առցանց խանութը բոլոր առիթների համար առաջարկում է «պողպատե պաշտպանների» լայն ընտրանի: Հետևեք անվտանգության կանոններին, կատարեք ճի՛շտ ընտրություն: Մեր առաքելությունն է մատուցել հաճախորդներին բարձրորակ սպասարկում և տրամադրել բացառապես որակյալ ապրանքատեսակ: