Աշխատանքաին ժամերը ` 10:00 - 19:00 Հասցե` Ք.Երևան, Վարդանանց փ.73, Շին Պլազա 2-րդ և 3-րդ հարկ Հեռ․ ` +374 10 55 22 90 Բջջ․` +374 96 55 22 90

Պատվերով գրասենյակային սեղաններ

Պատվերով գրասենյակային սեղաններ

Գրասենյակային սեղաններ՝ պատվերով Շին Պլազա կահույքի սրահում:

Որակյալ աշխատանքային գրասեղաններն պետք է լինեն երկարադիմացկուն, մնան կայուն ամեն տեղափոխումից։

Շին-Պլազա խանութ-սրահներում կարող եք պատվիրել գրասենյակային սեղաններ ցանկացած ոճի, կառուցվածքի, փայտյա կամ լամինատե։

Գրասեղաններ ընտրելուց հարկավոր է հաշվի առնել՝

  • Ոճը՝ ցանկալի է նախապատվությունը տալ ժամանակակից սեղաններին՝ գրասենյակում օպտիմալ կլինի այն կահույքը, որն իր ձևով լակոնիկ է և ունի դիզայներական պարզ լուծումներ։ Այն չի շեղի առօրյա առաջադրանքների կատարումից։ Բացի այդ, չեզոք մոդելները հեշտությամբ կտեղավորվեն ցանկացած ոճի սենյակում:
  • Չափը և ձևը՝ ընդարձակ տարածքներում հարմար է օգտագործել սեղաններ, որոնք ունեն սեղանածածկ, իսկ ոչ ընդարձակ տարածքներում հարմար է օգտագործել անկյունային կամ ուղիղ սեղաներ։
  • Գույնը՝ չեզոք բաց և մուգ երանգները ավելի հարմար են դասական ոճի գրասենյակների համար։ Սակայն ըստ պատվիրատուի ցանկության կարող է նաև լինել երանգների հետաքրքիր լուծումներ։

Շին Պլազա խանութ-սրահներում կարող եք գտնել ցանկացած ոճի գրասենյակային կահույք, իսկ մեր մասնագետներն կօգնեն կատարել ճիշտ ընտրություն, ինչպես նաև կառաջարկեն ոճային լուծումներ Ձեր գրասենյակի ինտերիերի համար։