Աշխատանքաին ժամերը ` 10:00 - 19:00 Հասցե` Ք.Երևան, Վարդանանց փ.73, Շին Պլազա 2-րդ և 3-րդ հարկ Հեռ․ ` +374 10 55 22 90 Բջջ․` +374 96 55 22 90
Գլխավոր / Նորություններ / Ղեկավարի բազկաթոռներ․ ի՞նչ չափանիշներով կատարել ընտրություն
Ղեկավարի բազկաթոռներ․ ի՞նչ չափանիշներով կատարել ընտրություն

Ղեկավարի բազկաթոռներ․ ի՞նչ չափանիշներով կատարել ընտրություն

Աշխատավայրում կարևոր գործառույթների վրա կենտրոնանալու համար, կարևոր է հարմարավետ միջավայր ունենալը, որը նաև դրական ազդեցություն կունենա մտավոր աշխատանքի վրա։

Կարևոր առաջադրանքներն արդյունավետ կատարելու համար ղեկավարներին անհրաժեշտ են ոչ միայն խելացիություն և առաջնորդության հմտություններ, այլև հարմարավետ և տրամադրող աշխատանքային տարածք և կահույք:

Աշխատանքային տարածքի կարևորագույն տարրերից է ղեկավարի բազկաթոռը։ Այս աթոռները նախագծված են հարմարավետություն, ոճ և էրգոնոմիկ աջակցություն ապահովելու նպատակով՝ օգնելով ղեկավարներին մնալ կենտրոնացած և ապահովելով արդյունավետ աշխատանք երկար աշխատանքային օրվա ընթացքում:

Ղեկավարի աթոռների առանձնահատկությունները և առավելությունները

Էրգոնոմիկ դիզայն

Ղեկավարի բազկաթոռների ամենակարևոր առավելություններից մեկը նրանց էրգոնոմիկ դիզայն է։ Այս աթոռներն ունեն մեջքի անատոմիկ կառուցվածք, հնարավորություն կառավարելու նստատեղի, արմնկակալի և ընդհանուր բարձրությունը, ունեն թեքությունը կառավարելու ֆունկցիա։ Այս ամենը օգնում է կարգավորել աթոռը առավելագույն հարմարավետություն ստանալու համար։ Ինչպես նաև այս աթոռները հագեցված են գոտկատեղի աջակցությամբ, ինչը նվազեցնում է լարվածությունը։

Բարձրորակ նյութեր և որակ

Ղեկավարի աթոռները հայտնի են իրենց բարձրորակ նյութերով։ Երեսպատումը կատարվում է հիմնականում բնական կաշվից, ավելի հազվադեպ ընտրում են՝ արհեստական կաշի, էկոկաշի, ցանցային կամ տեքստիլից նյութերից։
Ի դեպ, բարձրորակ ոչ թանկ նյութերը նույնպես կարող են ունենալ բավականին լավ տեսք, սակայն այստեղ ամեն ինչ կախված է նախասիրություններից:
Նաև նման աթոռները հիմնականում ունենում են ամուր կմախք և ամրեցված հիմք, քաշի ճիշտ բաշխման համար։

Ոճ և պրոֆեսիոնալիզմ

Ղեկավարի բազկաթոռներն ասոցացվում են ոճի և պրոֆեսիոնալիզմի հետ։

Բարձրորակ նյութերի, էլեգանտ գծերի և մանրուքների համադրությունը երկարատև տպավորություն է թողնում հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վրա: Բացի այդ, ղեկավարի աթոռները հասանելի են դիզայներական և երեսպատման լայն տեսականիով, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի աթոռ, որը լրացնում է գրասենյակի դեկորը և համապատասխանում է անձնական ոճին: Անկախ նրանից, նախընտրում եք դասական կաշվե բազկաթոռ, թե ժամանակակից դիզայն՝ ցանցից, միշտ կարող եք գտնել բազկաթոռ, որը համապատասխանում է ձեր նախասիրություններին:

Բարձր արտադրողականություն և հարմարավետություն

Հարմարավետությունը բարձր դեր է խաղում արտադրողականության մեջ։
Այս աթոռներն ունեն գոտկատեղի ճիշտ աջակցություն, փափուկ երեսպատում, ինչպես նաև մեջքի, նստատեղի և բարձրությունը կարգավորող ֆունկցիաներ։ Բացի այդ էրգոնոմիկ աթոռները նվազեցնում են ծանրաբեռնվածությունը, նպաստելով առողջությանը։

 
Իրենց դիզայնով, բարձրորակ նյութերով, ոճով և կարգավորման հնարավորություններով ղեկավարի աթոռներն ապահովում են հարմարավետություն և աջակցություն: Եթե դուք ուզում եք բարելավել ձեր գրասենյակային հարմարավետությունը, ապա Շին Պլազա օնլայն խանութը կօգնի ձեզ ընտրության հարցում, տրամադրելով ընտրության լայն տեսականի։