Ղեկավարի աշխատասենյակի ինտերիեր․ 2024-ի թրենդերը
Մինչ հիմնական թրենդերին անցնելը հարկ է նշել, որ ղեկավարի աշխատասենյակի ոճը շատ բան է խոսում ընկերության մասին, այն պետք է արտացոլի ընկերության կորպորատիվ մշակույթը և արժեքները, ինչպես նաև համապատասխանի ղեկավարի աշխատանքի ֆունկցիոնալությանը և հարմարավետությանը:
Նախքան կահավորումը սկեսլեը, հարկավոր է որոշել կահույքի դասավորվածությունը։ Աշխատասենյակը պետք է լինի տրամադրող, հարմարավետ և արդյունավետ, ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար։
Աշխատանքային տարածքը կարող է լինել կենտրոնական հատվածում կամ պատի մոտ, կարևոր է որպեսզի լինի սենյակի լուսավոր հատվածում։
Կենտրոնական հատվածում կարող է տեղակայված լինել մեծ և բարձրորակ սեղան խորհրդակցությունների համար, որը ոչ միայն էսթետիկ կլինի, այլև նաև ֆունկցիոնալ և էֆֆեկտիվ։
Անկախ նրանից թե ինչ ինտերիերի ձևավորման մեջ ինչպիսի նորարարություններ ի հայտ կգան, միևնույնն է կան հիմնական ոճեր, որոնք միշտ ակտուալ են լինում։
2024 թ․-ի թրենդերի մեջ մտնում են՝
- Մինիմալիզմը․ Մաքուր գծեր, չեզոք գույներ և ավելի շատ ազատ տարածքներ սենյակում, սրանք են մինիմալիզմի հիմնական բնութագրիչները։ Աշխատասենյակը կարող է պարունակել քիչ կահույք և աքսեսուարներ, շեշտը դնելով պարզության և ֆունկցիոնալության վրա: Մինիմալիստական ոճի տարբերակներ որոնք ներկայացված են Շին Պլազա խանութ սրահում՝ Հավաքածու 68-2AM18, Հավաքածու 68AM․
- Սկանդինավյան ոճը․ Այս ոճը իր մեջ ներառում է է բաց գույներ և բնական նյութեր, որը ստեղծում է լավ և թեթև մթնոլորտ: Աշխատասենյակում կարելի է օգտագործել բաց գույնի փայտյա մակերեսով կահույք, փափուկ և պարզ ուրվագծերով բազմոցներ և աթոռներ, ինչպես նաև ֆունկցիոնալ կահույքի այլ կտորներ։
Սկանդինավյան ոճի հետաքրքրի լուծումներ՝ Հավաքածու A409, Հավաքածու 1814-1 - Ժամանակակից ոճ. Այս ոճում օգտագործվում են համարձակ ձևեր, ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ: Ինտերիերում կարելի է ներառել հարթ մակերեսներ, ապակի, մետաղ և վառ գույներ: Կահույքը կարող է լինել էրգոնոմիկ և ժամանակակից: Շին պլազայում ներկայացված ժամանակակից ոճի կահույքի օրինակներ՝ Օֆիսային հավաքածու MD-T MD-T002, Հավաքածու F-3, Shift SK.SRG-200, Հավաքածու 608-T
- Էկլեկտիկ ոճ․ Այս ոճն իրենից ենթադրում է տարբեր դարաշրջանների և ոճերի համադրություն: Ղեկավարի աշխատասենյակում կարելի է համադրել տարբեր կահույք, դեկորների տարբեր տարրեր և ունենալ գունային հետաքրքիր լուծումներ՝ ստեղծելով յուրահատուկ և ինդիվիդուալ տարածք:
Էկլեկտիկ ոճը գնահատողների համար մեր խանութում կգտնեք Mona liza Z102/2800-1 կահույքի հավաքածուն։ Այս հավաքածուն իր մեջ ներառում է համարձակ, բայց միևնույն ժամանակ զուսպ լուծումներ և երանգներ։ - Գլամուր․ Օգտագործելով մետաքսե գործվածքներ, փայլուն մակերեսներ, էլեգանտ կահույք, ունենալով ակցնետ ոսկու կամ ոսկեգույնի վրա և այդ ամենը համադրելով հարուստ գունային պալիտրայով, կստանաք շքեղ աշխատասենյակ։
Շին պլազա խանութ-սրահում ներկայացված է այս ոճի հիանալի տարբերակներ՝ Action Հավաքածու 0806AS#, Tesla TES-001, որոնք իրենց շքեղությամբ կհամալրեն ձեր աշխատասենյակը։
Սխալներ, որոնք ամենաշատն են հանդիպում աշխատասենյակը ձևավորելիս
- Որպես կանոն առաջնային և գլխավոր սխալը աշխատասենյակի ձևավորման մեջ դա մի քանի ոճ խառնելն է։ Դա դիտվում է ոչ ներդաշնակ և վանող է։
- Հաջորդը դա աքսեսուարների ու դեկորների չարաշահումն է։ Դրանք պետք է լինեն ճիշտ քանակությամբ:
- Կահույքը պետք է լինի հարմարավետ, բայց ոչ թուլացնող։ Հարկ է պահպանել էրգոնոմիկայի կանոնները։