Խնդրում ենք լրացնել դաշտերը

Բազմոց 1 Բազմոց 2 Բազմոց 3

Բազմոց SF237-301

Գինը

499,990 AMD
Ապառիկ՝ սկսած ամսական 18,939 դրամից
Քանակը
Արագ պատվեր

Նկարագրություն

Էլեգանտ և ժամանակակից ոճով պատրաստված այս եռատեղ բազմոցը նախատեսված է ցանկացած ինտերիերում շքեղ ու հարմարավետ մթնոլորտ ձևավորելու համար: Այն գերազանց ընտրություն է ինչպես բնակելի տարածքների, այնպես էլ ներկայանալի գրասենյակների, հյուրանոցային համարների կամ ընդունարանների համար: Կույքի չափսերն են՝ 1970*840*780 մմ:


Բազմոցի հիմքը պատրաստված է հաստ ու ամուր փայտյա կարկասից և նրբատախտակից (նրբասալ), որն ապահովում է կոնստրուկցիայի բարձր կայունությունն ու երկարակեցությունը: Հուսալի հենարանն ապահովում են պողպատե ամուր ոտքերը, որոնք պատված են էլեկտրաստատիկ փոշեներկով: Նստատեղի փափուկ լցանյութը համադրում է բարձր էլաստիկության ձևավորվող սպունգը, թռչնափետուրն ու PP բամբակը՝ պարգևելով առանձնահատկորեն հաճելի ու հանգստացնող զգացողություններ: Որպես երեսպատման նյութ օգտագործվում է իտալական բնական կաշի կամ բարձրորակ փափուկ PU կաշի, որն աչքի է ընկնում հպման հաճելի տեքստուրայով:



Այս մոդելն իր էսթետիկ արտաքին տեսքով ընդգծում է տարածքի տիրոջ բարձր ճաշակն ու ինտերիերի էլեգանտությունը: Լինելով ֆունկցիոնալ և դիմացկուն կահույք՝ այն կատարելապես համապատասխանեցված է ամենօրյա հարմարավետ շահագործման պահանջներին:

Շին Պլազա ինտերնետ-խանութում ներկայացված է գրասենյակային բազմոցների, սեղանների, աթոռների և գրապահարանների լայն տեսականի։