Աշխատանքաին ժամերը ` 10:00 - 19:00 Հասցե` Ք.Երևան, Վարդանանց փ.73, Շին Պլազա 2-րդ և 3-րդ հարկ Հեռ․ ` +374 10 55 22 90 Բջջ․` +374 96 55 22 90
Գլխավոր / Նորություններ / Խաղային աթոռներ․ Ինչո՞վ են տարբերվում գրասենյակային աթոռներից
Խաղային աթոռներ․ Ինչո՞վ են տարբերվում գրասենյակային աթոռներից

Խաղային աթոռներ․ Ինչո՞վ են տարբերվում գրասենյակային աթոռներից

Ինչի՞ համար են անհրաժեշտ խաղային աթոռները և որտեղ են դրանք կիրառվում

Խաղային աթոռները հիմնականում օգտագործում են գեյմերները, դրանք ունեն որոշակի տարբերութուններ գրասենյակային աթոռների համեմատ։ 

Երբ մարդը երկար ժամանակ գտնվում նույն դիրքում նստած՝ գրասեղանի կամ համակարգչային սեղանի մոտ, մարմնի ողջ լարվածությունը ընկնում է ողնաշարի վրա:

Ունենալ ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում ամբողջ մարմնում հնարավոր չէ, եթե մարդը շարժման մեջ չէ։ Երբ մենք երկար ժամանակ նստած ենք մնում անհարմար դիրքում, մեջքը հոգնում է, իսկ արյունատար անոթներն ու նյարդային վերջավորությունները սեղմվում են։ Դրա հետևանքով վերջույթները թմրում են, ուսերը ձգվում են և մեջքը սկսում է ցավել։ Նման անհարմարության զգացումը դժվարացնում է կենտրոնանալ աշխատանքի կամ խաղի վրա: 

Խաղային աթոռները նախագծված են այնպես, որ ամբողջ մարմնի ծանրությունը բաշխվի մարմնի և ողնաշարի վրա։

Աթոռների ամեն նոր սերունդը ստեղծվում է հաշվի առնելով մարդու մարմնի ավելի շատ առանձնահատկություններ և ապահովում առավելագույն հարմարավետություն:

Սա կարևոր է նրանով, որ մարդը խաղալու վրա կարող է ավելի շատ ժամանակ ծախսել, քան աշխատանքի: Խաղի ընթացքը այնքան գրավիչ է, որ գեյմերները կարող են մինչև 10-12 ժամ անցկացնել աթոռի վրա։ Այդ պատճառով է, որ կարևոր է ունենալ խաղային աթոռ ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար։

Ինչո՞վ են տարբերվում խաղային աթոռները գրասենյակային աթոռներից՝ հիմնական տարբերությունները և առանձահատկությունները

Էրգոնոմիկա․ Հարմարավետությունը և ոչ լարված աշխատելը կարևոր գործոններ են և՛ խաղասերների, և՛ գրասենյակային աշխատողների համար, սակայն էրգոնոմիկ մոտեցումները կարող են տարբեր լինել: 

Խաղային աթոռները կրկնում են մարմնի անատոմիկ ուրվագծերը, ինչի շնորհիվ մարդը չի զգում ավելորդ լարվածություն և հոգնածություն։ Բացի այդ խաղային աթոռները հագեցած են գլանաբարձիկով (валик)՝ գոտկատեղիի հատվածում և գլխակալով (подголовник): Այս ամենը նպաստում է, որպեսզի մարմնի ծանրաբեռնվածությունը բաշխվի հավասարաչափ, չտեղծելով ավելորդ լարվածություն ձեռքերի, մեջքի և պարանոցի մկանների հատվածում։

Գրասենյակային աթոռները նախատեսված են երկարաժամկետ հարմարավետության և էֆֆեկտիվ աշխատանքի համար՝ շեշտը դնելով լավ կեցվածքի և հարմարավետության վրա: Գրասենյակային աթոռների տեսակների մասին մենք արդեն խասացել ենք մեր բլոգում, որտեղ ծավալուն կերպով պատմել ենք դրանց տեսակների և առանձնահատկությունների մասին։

Ինքնահարմարեցում. Բացի բարձրության կարգավորումից, որը առկա է գրասենյակային աթոռների դեպքում, խաղային աթոռների դեպքում կարող եք նաև կարգավորել աթոռի մեջքի անկյան թեքությունը, գլխակալի, արմնկակալի և գլանաբարձիկի բարձրությունները։

Նյութեր և երսպատում։ Խաղային աթոռները պատրաստվում են ամուր և մաշվածությանը դիմացող նյութերից։ Այս աթոռների կմախքը ամբողջովին մետաղական է, որը իհարկե ծանրացնում է աթոռը, սակայն ապահովում է հավելյալ ամրություն։

Դիզայն և ոճ. Խաղային աթոռները սովորաբար ունենում են վառ և գրավիչ դիզայն՝ հագեցած են հարուստ գույներով և արտահայտիչ տարրերով, ինչպիսիք են հայտնի խաղերի կամ խաղ ստեղծող ընկերությունների խորհրդանիշները, լոգոները կամ թեմատիկ պատկերները։ Այս աթոռները նախագծված այնպես, որ ընդգծեն խաղային մթնոլորտն ու Էսթետիկան:

Իսկ գրասենյակային աթոռները հաճախ ունենում են ավելի դասական և չեզոք դիզայն, ինչի շնորհիվ միաձուլվում են գրասենյակի ինտերիերին:

Լրացուցիչ առանձնահատկություններ. Խաղային աթոռները հաճախ ունենում են լրացուցիչ հնարավորություններ, ինչպիսիք են՝ ներկառուցված բարձրախոսները, վիբրացիոն մերսումը, արմնկակալների կարգավորումը և աթոռի մեջքը որոշակի անկյան տակ թեքելու հնարավորություն: Գրասենյակային աթոռները կարող են լինել ավելի քիչ «ֆունկցիոնալ» և ունենալ ավելի ստանդարտ կարգավորումներ, թեև գրասենյակային աթոռների որոշ մոդելներ կարող են ունենալ նաև լրացուցիչ ֆունկցիաներ։

Եթե ​​դուք ցանկանում եք գնել խաղային աթոռներ, ապա Շին Պլազա խանութ սրահում ներկայացված տեսականին ձեզ անվերապահորեն կգոհացնի։ Այստեղ դուք կարող եք պատվիրել հարմարավետ, պրոֆեսիոնալ խաղային աթոռներ մատչելի գներով։